Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երեխան մեդալը ստացել է իր առաջադիմության համար. Լևոն Մկրտչյանն անդրադարձավ Հրազդանի քաղապետի որդուն պարգևատրելուն

Երեխան մեդալը ստացել է իր առաջադիմության համար. Լևոն Մկրտչյանն 
անդրադարձավ Հրազդանի քաղապետի որդուն պարգևատրելուն

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ Հրազդանի քաղաքապետի որդուն՝ Ռազմիկ Դանիելյանին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրմանը, ով հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել 58-ամյա քաղաքացուն:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ երեխան մեդալը ստացել է իր ցուցաբերած գիտելիքների համար՝ անկախ նրանից՝ նա պաշտոնյայի որդի է, թե ոչ։ Նախարարը կոչ արեց առանձնացնել վրաերթի թեման մեդալ ստանալու թեմայից։

«Երեխան այդ մեդալը ստացել է իր առաջադիմության համար, որևէ պաշտոնյանի երեխա իրավունք չունի՞ մեդալ ստանալ: Եթե այդպես է, եկեք կարգը գրենք: Պաշտոնյաների երեխաները նույն ձև երեխաներ են, ինչպես բոլոր երեխաները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մկրտչյանը:

Հարցին, թե քաղաքապետի որդուն պարգևատրելու գործում անպատժելիության մեսիջ չկա՞ր, նախարարը պատասխանեց. «Իսկ եթե պատժեինք ու երեխային զրկեինք մեդալից, շատ ավելի մեծ հարված չէի՞նք հասցնի մեր հասարակությանը: Մարդը կատարում է քրեական բնույթի խնդիր և դու նրան պատժվում ես այլ դաշտում՝ իր ուսումնառության դաշտում»,- նկատեց Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ ընդունում է այն սխալները, որ անչափահասը գործել է:

Անդրադառնալով ազատազրկման վայրում գտնվող երեխաներին՝ Մկրտչյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատում է Արդարադատության նախարարի հետ։ «Չի կարելի երկու խնդիրները կապել, հանցանք է կատարել, պատժված է, բայց դա չի նշանակում, որ նրա մարդկային՝ այդ թվում սովորելու իրավունքը, հաջողությունը արձանագրելու իրավունքը, սպորտում հաջողություն գրանցելու իրավունքը պետք է անտեսել»,-ասաց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am