Հասարակական

Վրաստանում վթարի ենթարկված հայկական ավտոբուսը ապօրինաբար է ուղեւորափոխադրում իրականացրել

1 րոպեի ընթերցում

Վրաստանում վթարի ենթարկված հայկական ավտոբուսը ապօրինաբար է ուղեւորափոխադրում իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Նատախտարի շրջանում սեպտեմբերի 7-ին վթարի ենթարկված հայկական ավտոբուսը ապօրինաբար է ուղեւորներ տեղափոխել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանն ասաց, որ տվյալ ավտոբուսի վարորդը դեռ օգոստոսի 18-ին տուգանվել էր 450.000 դրամով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: «Ավտոբուսը պատկանում է ֆիզիկական անձի: Նա տուգանվել է ուղեւորներ նստեցնելու պահին»,-ասաց նա:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վթարի պատճառ է դարձել «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որի վարորդն ու ուղևորները զոհվել են:Ավտոբուսի ուղեւորներից 11-ը դիմել են բժշկական օգնության:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում