Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը հավանություն տվեց սահմանամերձ համայնքների աջակցությունը երկարաձգելու նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց սահմանամերձ համայնքների աջակցությունը 
երկարաձգելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործունեության ժամկետը, որը լրանում է 2018 թվականի հունվարի 1-ին, երկարաձգվում է մինչ 2021 թվականը: 2014 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքի հիման վրա և դրա կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունված օրենքում, որը կներկայացվի Ազգային ժողով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 25 համայնքում ընդգրկված 37 բնակավայրերում:

«Իրականացվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում: Փոխհատուցվում է նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարները: Աջակցության նպատակն է հեշտացնել մեր քաղաքացիների ապրելու հնարավորությունը սահմանամերձ համայնքներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Լոքյանը՝ ավելացնելով, որ ծրագիրն, ընդհանուր առմամբ գնահատվում է մեկ միլիարդ դրամ:

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ սակագնային վերջին փոփոխություններից հետո, որոնք տեղի են ունեցել այս  տարեսկզբին, սահմանամերձ համայնքների բնակիչների էլեկտրաէներգիայի և գազի սակագների 50 տոկոսի սուբսիդավորման բեռը դրվել է մատակարարող ընկերությունների վրա և պետական բյուջեից այդ հոդվածները հանվել են: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am