Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում. Մերկել

Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում. Մերկել
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքն Է հայտնել, որ այժմ Թուրքիայի համար տեղ չկա Եվրամիությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես Թուրքիային չեմ տեսնում ԵՄ-ի կազմում եւ երբեք չեմ տեսել»,- ասել Է նա ԳՖՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնի հավակնորդ սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցի հետ սեպտեմբերի 3-ին կայացած բանավեճերի ընթացքում:

Մերկելի խոսքով՝ Գերմանիան կարող Է Թուրքիայում ԳՖՀ-ի քաղաքացիների վերջերս կատարված ձերբակալությունների եւ հարաբերությունների վատացման համար պատասխանել «տնտեսական միջոցառումների օգնությամբ»: Նա այն կարծիքին Է , որ «Թուրքիան ապշեցուցիչ արագությամբ հեռանում Է Եվրոպայից»:

«Ես այժմ մտադիր չեմ խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել Է Մերկելը՝ մեկնաբանելով երկու երկրների հարաբերություների զարգացման հեռանկարը: Ընդսմին Մերկելը նշել Է, թե նախընտրական հռետորաբանությունը չմտածված գործողությունների արդարացում չի համարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am