Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի. Կարեն Միրզոյան

Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի. Կարեն 
Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի անկախությունը  յուրաքանչյուր հայի համար մի խորհուրդ է, որը մեզ դրդում է նայել դեպի ապագան և այն անելիքները, որ մենք ունենք իրագործելու, որպեսզի հասնենք մեր համազգային իղձերի իրականացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«Ես կարծում եմ, որ Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի: Դա պրոցես է, որ մենք շարունակելու ենք երկար տարիներ և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք ենք ծավալում: Արցախի ճանաչումը ոչ միայն արցախցիների, այլ նաև համայն հայության միահամուռ ջանքերով է արվում»,- նշել է  Միրզոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am