Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ն ակնկալում է, որ միությունից դուրս գալուց հետո ևս Լոնդոնը կիրականացնի իր պարտավորությունները

ԵՄ-ն ակնկալում է, որ միությունից դուրս գալուց հետո ևս Լոնդոնը կիրականացնի իր պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջել է միության կազմից դուրս գալուց հետո ևս իրագործել իր պարտավորությունները: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Welt-ը:

«Եվրամիությունն ակնկալում է, որ բրիտանացիները կիրականացնեն իրենց խոստումները և, մասնավորապես այն, որ նրանք մինչև 2020 թվականը պետք է ամբողջությամբ կատարեն իրենց վրա դրված ֆինանսական բոլոր պարտավորությունները», - այս մասին հայտարարել է Բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով եվրոպական հանձնակատար Գյունտեր Էթինգերը:

Նա հայտարարել է նաև այն, որ Բրյուսելը Լոնդոնի հետ չի քննարկի առևտրային կամ որևէ այլ համաձայնագիր, մինչև «հիմնարար հարցերը չպարզաբանվեն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am