Ֆուտբոլի Երիտասարդական հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ընտրանու հետ
22:01, 31 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Մ21 տարեկանների թիմը ոչ-ոքի խաղաց Ռուսաստան ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Արթուր Ոսկանյանի սաները մրցում էին Ռուսաստանի ընտրանու դեմ: Ռուսները առավելության ունեին, սակայն Հայաստանի երիտասարդական հավաքականը կարողանում էր հաջող պաշտպանվել: Հանդիպումն ի վերջո ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Հաջորդ հանդիպումը ազգային ընտրանին կանցկանցի սեպտեմբերի 5-ին՝ մրցելով Մակեդոնիայի հավաքականի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում