Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Հարվի» արեւադարձային փոթորիկը թուլացել Է եւ կորցրել իր կարգավիճակը

«Հարվի» արեւադարձային փոթորիկը թուլացել Է եւ կորցրել իր կարգավիճակը
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հարավում մոլեգնող «Հարվի» փոթորիկը թուլացել Է մինչեւ արեւադարձային դեպրեսիայի կատեգորիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել Է երկրի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը:

Նրա տվյալներով՝ փոթորիկը գտնվում Է Լուիզիանայի նահանգի Ալեքսանդրիա քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք ընկած շրջանում եւ շարունակում Է շարժվել դեպի մայրցամաքի խորդքը: Քամու առավելագույն արագությունը տարերքի գոտում կազմում Է վայրկյանում 15 մետր:

Ընդսմին օդերեւութաբանները նշում են, որ փոթորկի բերած անձրեւները կշարունակվեն Տեխասի արեւելյան շրջաններում, ինչպես նաեւ Լուիզինայի արեւմուտքում:

Մթնոլորտային երեւույթները որպես մրրիկ են դասակարգվում եւ անվանում ստանում, եթե դրա Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում Է վայրկյանում 17,4 մետրի: Վայրկյանում 33 մետր եւ ավելի արագության դեպքում այն վերածվում Է փոթորկի: Վայրկյանում մինչեւ 17,4 մետր քամու արագության նվազման դեպքում երեւույթը դասակարգվում Է որպես արեւադարձային դեպրեսիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am