Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

«Ուսուցիչ» ծրագրի հիմնական նպատակը մանկավարժի աշխատանքի որակական արդյունքի և սոցիալական վիճակի բարելավումն է

«Ուսուցիչ» ծրագրի հիմնական նպատակը մանկավարժի աշխատանքի որակական 
արդյունքի և սոցիալական վիճակի բարելավումն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուսուցիչ» ծրագիրը կունենա երկու հիմնական ուղղվածություն: Այն կբարձրացնի ուսուցչի աշխատանքի որակական արդյունքը և կտրուկ կբարելավի ուսուցչի սոցիալական կացությունը: Ծրագիրը կիրականացվի պայմանականորեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցությանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Օգոստոսյան խորհրդակցություններն ունեն երկու նպատակ՝ պարզաբանել մեր քաղաքականության հիմնական ուղղվածությունը,առաջիկա փոփոխությունները և լսել ուսուցիչների առաջարկները ուսումնական գործընթացի կազմակերման վերաբերյալ: Պետք է պայմանականորեն իրականացնենք «Ուսուցիչ» ծրագիրը», որի շրջանակում շատ առաջարկություններ ենք ստանում ուսուցիչներից»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ծրագիրն ուղղված է ուսուցչի սոցիալական վիճակի, ուսուցչի ընտրության մեխանիզմների, թափուր տեղերի մրցույթների հայտարարման և այլ խնդիրների կարգավորմանը: Ծրագրի շնորհիվ կբարելավվի ուսուցչի հեղինակությունը հասարակությունում: Վերապատրաստումների ծրագրի ամբողջական փոփոխությունը կտրուկ կազդի ուսուցչի աշխատանքի որակի վրա: Այն նաև կբեռնաթափի նրա ավելորդ ծանրաբեռնվածությունը:

«Մենք բովանդակային փոփոխություններ ենք իրականացնելու 2018-2020 թթ.: Մինչև սեպտեմբերի 20-ը հանրությանը կներկայացնենք կրթության զարգացման համալիր ծրագիր մինչ 2030 թվականի համար: Մենք ձևավորում ենք կրթության այն համակարգը, որը կիրառելի է  միայն Հայաստանում»,-ասաց Լևոն Մկրտչյանն ու հավելեց, որ օգոստոսին կավարտվեն քարոզչական քննարկումները, և կսկսվեն սեմինարներն ու վերապատրաստումները: Ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության բնագավառի մոտ 1200 ուսուցիչ արդեն իսկ վերապատրաստվել են:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ