Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ին դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց  ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված են դասագրքերով: Այս տարի, ինչպես և նախորդ տարի, 1-ից 4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Նախագահի հանձնարարությամբ` այս տարի 38  սահմանամերձ համայնքներում, որոնք պետության կողմից ստանում են սոցիալական աջակցություն, 1-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան նույնպես անվճար»,- ասաց Արշակյանը

 Նրա խոսքով` բոլոր դպրոցների շինարարական և վերանորոգման աշխատանքերը ավարտված են և ամբողջությամբ պատրաստ են պատշաճ կերպով դիմավորել աշակերտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am