Իրանի նախկին արտգործնախարարը մահացել Է Իզմիրի հիվանդանոցում
13:05, 28 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Իբրահիմ Յազդին վախճանվել Է Թուրքիայի Իզմիր քաղաքի հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի հարազատներին:
Գործակալության տվյալներով՝ ութ ամիս առաջ Յազդին վիրահատության Էր ենթարկվել շագանակագեղձի քաղցկեղի կապակցությամբ: Նշվում Է, որ վիրահատությունը թուրքական հիվանդանոցում Է անցկացվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանություններն իրանցի քաղաքական գործչին մերժեցին այցագիր տալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր միգրացիոն հրամանագրի պատճառով:
Երկու շաբաթ առաջ Իրանի նախկին արտգործնախարարն Իզմիրի հիվանդանոց Էր տեղափոխվել վիրահատությունից հետո վիճակի վատանալու պատճառով: Յազդին Իրանի առաջին վարչապետը դարձավ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, որի արդյունքում իր գոյությունը դադարեցրեց կառավարման միապետական ձեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում