Ըմբիշ Գեորգի Կետոևը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
17:45, 26 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱն, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գեորգի Կետոևը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գեորգի Կետոևը պարտություն կրեց: Հայաստանը ներկայացնող մարզիկը 0:2 հաշվով պարտվեց Աբդուլ Սաուլաևին: Այժմ Կետոևը պետք է պայքարի բրոնզե մեդալի համար:
Մեդալային գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում