Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոչնչացած անտառ. Բորժոմում հրդեհի հետեւանքների լուսանկարները

Ոչնչացած անտառ. Բորժոմում հրդեհի հետեւանքների լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորժոմի խոշոր անտառային հրդեհը խանձված հող եւ ածխացած կոճղեր Է թողել իր հետեւից: «Sputnik Գրուզիա»-ի լուսանկարչական ժապավենը պատկերացում Է տալիս այն մասին, թե ինչ վնաս Է հասցրել անտառային հրդեհը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բորժոմ քաղաքից ոչ հեռու՝ Դաբա գյուղի մերձակա անտառում հրդեհն սկսվել Է օգոստոսի 20-ին: Այս պահի դրությամբ կրակի ճարակ Է դարձել տասնյակ հեկտարներով եզակի անտառ: Հինգերորդն օրն Է, ինչ աղետի վայրում աշխատում են հրշեջները՝ վերացնելով կրակի օջախները:

Անտառային հրդեհի մարումը դրա հենց սկզբից դժվարացրել են բարդ լեռնային ռելիեֆը, չոր շոգ եղանակը եւ քամին: Հարեւան երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը եւ Թուրքիան, օգնության են եկել Վրաստանին՝ երկիր ուղարկելով տեխնիկա եւ մարդիկ՝ անտառային հրդեհի մարման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am