Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արթուր Ալեքսանյանի համար աշխարհի չեմպիոնությունը Օլիմպիական խաղերին պատրաստվելու փուլ է. Գևորգ Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանի համար աշխարհի չեմպիոնությունը Օլիմպիական խաղերին 
պատրաստվելու փուլ է. Գևորգ Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի եռակի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի կարծիքով՝ Արթուրն այս կերպ նախապատրաստվում է Օլիմպիական խաղերին:

«Ես կարծում եմ, որ Արթուրը ձգտում է կրկնել իր օլիմպիական հաջողությունը: Սակայն դրան հասնելու համար նա պետք երկար ճանապարհ անցնի, որն անցնում է այսպես` հերթական անգամ դառնալով աշխարհի չեմպիոն: Սա նրա համար Օլիմպիական խաղերի պատրաստման փուլ է` ճանապարհ դեպի Տոկիո»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Վերջինս խոսեց նաև նոր կանոներին մասին` մասնավորապես փաստելով. «Բոլորի հետ համակարծիք եմ, սակայն ունեմ իմ կարծիքը և չեմ կարծում, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում չպետք լինի չորեքթաթ դրությունը: Պետք է այնպես լինի, որ օգտագործվի չորեքթաթ դրությունը»:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով: Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014 և 2015 թվականներին: Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2012, 2013, 2014):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]