Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովը «Բազե»-ն անկախ Հայաստանի ամենակայացած նախաձեռնություններից մեկն է համարում

Էդուարդ Շարմազանովը «Բազե»-ն անկախ Հայաստանի ամենակայացած նախաձեռնություններից մեկն է համարում

ԾԱՂԿԱՁՈՐ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին օգոստոսի 22-ին հյուրընկալվեցին հավաքի կայացման մեջ մեծ ներդրում ունեցած  անձինք և առաջին սերդի բազեականները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բազե»-ի հետ կապված իրենց տպավորություններով կիսվեցին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և այլք:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են «Բազե»-ի հիմնադիրները և համակարգողները, այնուհետև հյուրերին «Բազե» համահայկական հավաքի 15-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց:

 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունեց հավաքի մասնակիցներին և ասաց, որ «Բազե»-ն իր կյանքում ունեցել է շատ կարևոր նշանակություն:

«Բազե»-ն անկախ Հայաստանի ամենակարևորագույն և կայացած նախաձեռնություններից մեկն է, որտեղ ապացուցվում է, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է և երիտասարդները բոլորը միասին խթանում են այդ առաջընթացը»,- նշեց Շարմազանովը:

 «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝  հետպատերազմյան շրջանում շատ դժվար էր Հայաստանում ինչ-որ միջոցառում կազմակերպել,  և երիտասարդ սերունդը իր ժամանակը կարող էր կորցնել այլ բաների վրա: «Այդ էր եղել պատճառը՝ ստեղծելու այս հավաքը, և այսօր այն ամենասիրված միջոցառումներից մեկն է»,- ասաց Ղազարյանը:  

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում:

Հավաքին մասնակցում է շուրջ 600 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

«Բազե»-ի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am