Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են С-400-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը
18:08, 22 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են С-400 զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ պայմանագրիրը, որի համաձայն` Ռուսաստանը պետք է նշյալ համալիրները մատակարարի Թուրքիային:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Ռոսոբորոնէքսպորտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեվի փոխանցմամբ` պայմանագիրը դեռևս ուժի մեջ չի մտել:
«Պայմանագիրն ստորագրվել է, բայց դեռ ուժի մեջ չի մտել»,- «Ռիա նովոստի»-ին հայտնել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում