Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դոնի Ռոստովում հրդեհի հետեւանքով մարդ Է զոհվել, բուժօգնության Է դիմել 58 հոգի

Դոնի Ռոստովում հրդեհի հետեւանքով մարդ Է զոհվել, բուժօգնության Է դիմել 58 հոգի
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովի կենտրոնում մոլեգնած խոշոր հրդեհի վայրում փլվածքները հավաքելիս փրկարարները մարդու մարմին են հայտնաբերել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի Ռոստովի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

Այնտեղ նշել են, որ զոհվածի անձը պարզվում Է:

Հրդեհն սկսվել Է օգոստոսի 21-ի ցերեկը Դոնի Ռոստովի պատմական կենտրոնի մասնավոր հատվածում: Այրվել են շուրջ 10 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տներ: Կրակը ոչնչացրել Է շուրջ 120 շինություններ, որոնցից շուրջ 100-ը ՝ բնակելի կառույցներ են: Տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ Է գործում: Ներկայում բաց այրումը վերացված Է, կատարվում Է տարածքի ջրում եւ կոնստրուկցիաների հավաքում:

Բռնկման գոտուց տարհանվել Է 650 մարդ: Բժշկական օգնության Է դիմել 58 մարդ, նրանցից ինը հոսպիտալացվել են:

Օգոստոսի 22-ի առավոտվա դրությամբ ստացվել Էին 467 տուժածների դիմումներ: Նրանք բոլորը միանվագ նյութական օգնություն կստանան 20 հազար ռուբլու չափով: Ամբողջ ունեցվածքից զրկվածները կստանան 100 հազար ռուբլի, ծանր վերքեր ստացած անձինք՝ 400 հազար ռուբլի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am