Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գերմանիան Թուրքիայի իշխանությունների հետապնդումից ապաստան է տվել հազարավոր թուրք դիվանագետների, դատավորների, գիտնականների

Գերմանիան Թուրքիայի իշխանությունների հետապնդումից ապաստան է տվել 
հազարավոր թուրք դիվանագետների, դատավորների, գիտնականների

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում 2016 թվականի հուլիսին կազմակերպված և ձախողված հեղաշրջման փորձից հետո թուրքական կառավարության կողմից հետապնդման մեջ գտնվող փախստականների հիմնական հանգրվանը դարձել է Գերմանիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է thestar-ը: Նրանցից շատերը դիվանագետներ, դատավորներ, արվեստագետներ, լրագրողներ և գիտնականներ են: «Ես շատ տխուր եմ, որ ստիպված եմ եղել լքել իմ երկիրը: Սակայն, համենայնդեպս, հիմա ապահով եմ և Էրդողանից հեռու: Նա այլևս չի կարող վնասել ինձ»,- պատմում է փախստականների շարքերը համալրած և ներկայումս Բեռլինում բնակվող թուրք դատավորը:

Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին կազմակերպված և ձախողված հեղաշրջման փորձից հետո թուրք քաղաքական փախստականների հիմնական հանգրվանը դարձել է Գերմանիան: Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ նախորդ տարի Գերմանիայում ապաստան ստանալու խնդրանքով դիմում է ներկայացրել 5742 Թուրքիայի քաղաքացի: Իսկ արդեն այս տարի դիմել է շուրջ 3000 թուրք:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական միջամտության փորձ իրականացվեց: Խռովարարները երկրի զինվորականներն էին, ովքեր կարողացան մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն իրականացնել երկրի կարևորագույն կառույցների նկատմամբ: Զենքերն ուղղվեցին անգամ նախագահական նստավայրի և մեջլիսի շենքերի վրա: Երկրի պետական հեռուստաընկերությունը գրաված զինվորականները հայտարարեցին իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին: Թուրքիայի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով երկրում զոհվեց հեղաշրջման կողմնակից 104 զինվոր, իսկ հեղաշրջման դեմ դուրս եկածներից զոհվեցին 246-ը: Վիրավորների թիվը մոտ 2 հազարն էր: Հեղաշրջման փորձի ձախողումից հետո երկրում ձերբակալվեց առնվազ 40 հազար մարդ, որոնց շարքում են զինվորականներ, դատավորներ և դատախազներ, տարբեր նախարարությունների և պետական կառույցների աշխատակիցներ: Տասնյակ հազարավոր մարդիկ հեռացվեցին աշխատանքից, այդ թվում և համալսարանների, դպրոցների ուսուցիչներ, պրոֆեսորներ և դասախոսներ: Երկրում երեք ամսով հայտարարվեց արտակարգ դրություն, որը հոկտեմբերի 19-ին երկարացվեց ևս 3 ամսով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am