Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավարտին է մոտենում Հայաստանի շախմատի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը

Ավարտին է մոտենում Հայաստանի շախմատի 78-րդ առաջնության առաջին խմբի 
մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենում Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղի են ունեցել 11-րդ խաղափուլի պարտիաները: 11-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Տիգրան Հարությունյանը, ով իր ակտիվում գրանցել է 8 միավոր: Մանուէլ Պետրոսյանը և Նորայր Թորոսյանը 7-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

 Բարձրագույն խմբի ուղեգրերի համար պայքարում են նաև 6.5-ական միավոր վաստակած Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Լավագույն եռյակում հայտնվելու տեսական հնարավորություն ունեն Դավիթ Շահինյանը և Դավիթ Քալաշյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am