Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը հայտարարել է Աֆղանստանի հարցով նոր որոշումների ընդունման մասին

Թրամփը հայտարարել է Աֆղանստանի հարցով նոր որոշումների ընդունման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդունել է կարևոր որոշումներ, այդ թվում Աֆղանստանի հետ կապված, որտեղ ԱՄՆ-ը փորձում է կողմնորոշվել հետագա ռազմավարության հարցում: «Կեմպ-Դևիդում մեր շատ լավ գեներալների և ռազմական առաջնորդների հետ անցկացրել եմ կարևոր օր: Ընդունել ենք բազմաթիվ որոշումներ, այդ թվում՝ Աֆղանստանի հարցում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում:

ԱՄՆ նախագահն օգոստոսի 18-ին Աֆղանստանի և այլ հարցերով անցկացել է ընդլայնված խորհրդակցություն:  

Թրամփը ձգտում է կողմնորոշվել Աֆղանստանի հետ կապված հարցերում, որտեղ ԱՄՆ-ը պահպանում է մի քանի հազար ռազմական կոնտինգենտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am