Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արդյունավետ նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը

Արդյունավետ նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է, որ արդյունավետ և հուսալի նորամուծությունների արդյունքում բանկոմատներից թալանի դեպքերը իսպառ կբացառվեն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանկոմատների տեսանկարահանման համակարգերն այսուհետ հնարավորություն  կտա հստակ իդենտիֆիկացնել բանկոմատին մոտեցող անձի դեմքը, հասակը, ինչը հնարավորություն կտա հետագայում գործողությունների ժամանակ իդենտիֆիկացնել այդ անձանց:

Բանկոմատների անվտանգության ապահովման, թալանելու նպատակով դրանց վնասման դեպքերը բացառելու և նախականխելուն ուղղված ևս մեկ նորամուծություն կարվի: Սարքերը ֆիզիկական ուժի կամ տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելու դեպքում դրանցում տեղադրված հատուկ գունանյութը կթափվի դրամատուփում առկա փողերի վրա՝ փչացնելով դրամը: Գունանյութն անջնջելի է, հետևաբար գումարն այդ դեպքում դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:

Այս պարագայում բանկոմատ թալանելու փորձերն անիմաստ են դառնում: Ներկայացված սարքերը բանկոմատներում տեղադրելու գործընթացն արդեն սկսվել: Առաջիկայում Հայաստանում գործող բոլոր բանկոմատները կունենան հատուկ գունանյութով սարքեր: Արդյունքում իսպառ բացառվելու են բանկոմատները թալանելու դեպքերը, քանի որ հանցագործությունը հանցագործի հետապնդած շահի տեսանկյունից արդյունք չի ունենալու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am