Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առնոլդ Շվարցենեգերը կոշտ տեսաուղերձով դիմել է Դոնալդ Թրամփին

Առնոլդ Շվարցենեգերը կոշտ տեսաուղերձով դիմել է Դոնալդ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դերասան, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվերցենեգերը կոշտ տեսաուղերձով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դերասանը տեսաուղերձը տեղադրել է իր «Ինստագրամ»-ի էջում: «Չի կարող երկու կարծիք լինել ֆանատիկների մասին և չի կարող երկու կարծիք լինել ատելության մասին: Եվ եթե դուք որոշում եք քայլերթով անցնել դրոշի տակ, որը խորհրդանշում է միլիոնավոր մարդկանց սպանությունները, այստեղ էլ չի կարող երկու կարծիք լինել: Ատելություն գոռացող բարձր և ագրեսիվ ձայներին հաղթելու միակ միջոցն ավելի բարձր և կշռադատված ձայներ արձակելն է: Սա նաև ձեզ է վերաբերվում, նախագահ Թրամփ: Դուք՝ որպես այս ահռելի երկրի նախագահ, բարոյական պարտք ունեք միանշանակ ազդանշան ուղարկել այն մասին, որ չեք պաշտպանելու ատելությունը և ռասիզմը»,- ասել է Շվարցենեգերը:

Նա տեսաթուղերձում դիմել է նաև նեոնացիստներին: «Ձեր հերոսներն անհաջողակներ են: Դուք աջակցում եք անհույս գաղափարների: Հավատացեք, ես ճանաչում եմ իսկական նացիստներին:  Ես ծնվել եմ Ավստրիայում, 1947թ.՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Ես մեծացել եմ կոտրված տղամարդկանց շրջապատում, տղամարդկանց շրջապատում, ովքեր գնացել էին ոչ ճիշտ ուղղությամբ և հետևել էին գաղափարի, որը դատապարտված էր ձախողման: Ես կարող եմ ձեզ ասել, որ այդ ուրվականները, որոնց դուք հիմա համարում եք հերոսներ, իրենց կյանքի մնացած մասն անցկացրել են ամոթի զգացումով: Իսկ հիմա նրանք բոլորը դժոխքում են»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am