Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Լիվերպուլ»-ը կրկին մերժել է Կոուտինյոյի տրանսֆերը ձեռք բերելու «Բարսելոնա»-ի առաջարկը

«Լիվերպուլ»-ը կրկին մերժել է Կոուտինյոյի տրանսֆերը ձեռք բերելու «Բարսելոնա»-ի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հերթական անգամ մերժել է բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերը գնելու առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times պարբերականը:

Նշվում է, որ կատալոնական ակումբը Կոուտինյոյի տրանսֆերի համար 130 միլիոն եվրո է առաջարկել «Լիվերպուլ»-ին, սակայն անգլիական ակումբն առանց տատանվելու մերժել են «Բարսելոնա»-ի հերթական առաջարկը:

Մինչ այդ «Լիվերպուլ»-ը մերժել է Կոուտինյոյի տրանսֆերը գնելու կատալոնացիների ևս մի քանի առաջարկ: Նեյմարի հեռանալուց հետո «Բարսելոնա»-ն փորձեր է ձեռնարկում «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի և «Բորուսիա Դորտմունդ»-ի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերները գնելու ուղղությամբ: Չնայած այն հանգամանքին, որ երկու ֆուտբոլիստներն էլ կատալոնական ակումբ տեղափոխվելու ցանկություն են հայտնել, «Բարսելոնա»-ն առայժմ չի կարողանում հասնել իր նպատակին, քանի որ «Լիվերպուլ»-ն ու «Բորուսիա Դորտմունդ»-ը չեն ցանկանում բաժանվել իրենց առանցքային ֆուտբոլիստներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am