Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ 
չկան

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

«Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ՝ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության հետեւանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ: Առայժմ հայտնի է, որ տուժածների թվում կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռումինիայի եւ Ալժիրի քաղաքացիներ:

Առնվազն 13 մարդ է զոհվել եւ ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում մխրճվել է բազմության մեջ: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am