Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է տարբեր հանցագործությունների համար հետախուզվող չորս անձանց

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է տարբեր հանցագործությունների համար 
հետախուզվող չորս անձանց

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 16-ին, ժամը 19.25-ին, Բագրատաշենի սահամանակետից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վահե Թ.-ին, որը 2016թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 16-ին, ժամը 9.15-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Խոպան» թաղամասից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Զավեն Ա.-ին, որը 2017թ. հուլիսի 7-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 16-ին, ժամը 18-15-ին, կենտրոնական հրապարակից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտնաբերել և նույն օրը, ժամը 14.50-ին, բաժին բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սամվել Վ.-ին, որը օգոստոսի 15-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի, 315 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am