Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Կանեփ-կակաչ 2017»-ի մեկ օրում ոչնչացվել է 1862,9 կգ կանեփի և 12 կգ կակաչի կանաչ զանգված

«Կանեփ-կակաչ 2017»-ի մեկ օրում ոչնչացվել է 1862,9 կգ կանեփի և 12 կգ կակաչի 
կանաչ զանգված

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ 2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 16-ից 17-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1862,9 կգ կանեփի և 12 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 10,3 կգ կշռով կանեփի 41 բույս:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,8 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է տարբեր տրամաչափի 163 փամփուշտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am