Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մելբուռնը, Վիեննան եւ Վանկուվերը դարձել են ապրելու համար 2017 թվականի լավագույն քաղաքները

Մելբուռնը, Վիեննան եւ Վանկուվերը դարձել են ապրելու համար 2017 թվականի լավագույն քաղաքները
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի երեք քաղաքներ, Կանադայի երեք քաղաքներ, ինչպես նաեւ Ավստրիայի, Նոր Զելանդիայի, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի քաղաքները տեղ են գտել ապրելու համար 2017 թվականի աշխարհի լավագույն քաղաքների տասնյակում: Այդ մասին վկայում են Economist Intelligence Unit հանդեսի Global Liveability Report ամենամյա հաշվետվության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն, աշխարհում ապրելու համար լավագույն քաղաք Է ճանաչվել ավստրալական Մելբուռնը:

Երկրորդ տեղն զբաղեցրել Է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երրորդից մինչեւ հինգերորդ դիրքերում կանադական Վանկուվեր, Տորոնտո եւ Կալգարի քաղաքներն են:

Լավագույննների ցուցակում հայտնվել են Ավստրալիայի եւս երկու քաղաքներ՝ Ադելաիդան եւ Պերտը, ինչպես նաեւ Նոր Զելանդիայի Օքլենդ խոշորագույն քաղաքը եւ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին: Ապրելու համար լավագույն քաղաքների տասնյակը եզրափակում Է գերմանական Համբուրգը: Մոսկվան այս վարկանիշում զբաղեցրել Է 80-րդ հորիզոնականը:

Ցուցակում ներառվածների թվից ապրելու համար վատագույն քաղաքների տասնյակում տեղ են գտել Կիեւը (131-րդ տեղ), Պակիստանի Կարաչին (134-րդ տեղ), Ալժիրի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Ալժիր քաղաքը (135-րդ տեղ) եւ լիբիական Տրիպոլին (138-րդ տեղ): 2017 թվականին աշխարհում ապրելու համար վատագույն քաղաքը, հանդեսի վարկածով, դարձել Է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ժամանակաընթացքում զոհվել Է ավելի քան 220 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am