Աշոտ Ղուլյանն ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակությանը
12:22, 15 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 15-ին ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու Մալին-Բրյուսել ավագ թեմի օժանդակ եպիսկոպոս Ժան Քոկորոլսին ու նրան ուղեկցող հոգեւորականներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են Բելգիա-Արցախ կապերի ընդլայնմանը, հոգեւոր ոլորտին, դրա օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում