Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Քենիայում բողոքի ակցիայի ժամանակ բախումների հետևանքով սպանվել է 9 մարդ


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայում նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո անցկացվել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոսոտի»-ին, այս մասին տեղեկացնում են երկրի անվտանգության ծառայությունները:

Ուժային կառույցների տեղեկությունների համաձայն, շաբաթ երեկոյան իրավապահները 9 երիտասարդի վրա կրակ են բացել Նայրոբի հետնախորշում: Երիտասարդները սպանվել են ոստիկանների կողմից, երբ իրականացվում էր օպերացիա՝ ցուցարարներին զսպելու համար:

Քենիայի գործող նախագահ Ուհուրու Քենիաթան հաղթել է ընտրարշավում` հավաքելով ձայների 54.27 տոկոսը: Նրա մրցակիցը, նախկին վարչապետը` Ռաիլա Օդինգան ստացել է ձայների 44.74 տոկոսը: Այսպիսով, գործող նախագահը վերընտրվել է և պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդդիմադիր կոալիցիան չի ընդունում ընտրությունների արդյունքները: Նշվել է, որ ընտրական հանձնաժողովի տվյալների բազան հաքերային հարձակման է ենթարկվել և  արդյունքները կեղծվել են:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ