Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նավասարդի տոնի առթիվ հայ արիները փառաբանել են Հայկ Նահապետին

Նավասարդի տոնի առթիվ հայ արիները փառաբանել են Հայկ Նահապետին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են Նավասարդի ավանդական տոնը: Այս օրը հավիտյանս փառաբանվում է Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն է կազմակերպվել: Տոնն ավարտվել է գինեձոներով համեմված ավանդական ուտեստների համտեսմամբ՝ Հայ Արիական Միաբանության կենտրոնում: 

Միաժամանակ կառույցի անդամները Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի մասնակցությամբ եղել են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանային որոշ հատվածներում՝ իրենց հավատարմությունն հավաստել ազգին ու հայրենիքին: Հայ արիականներն ու ազգայնականները հերթական անգամ նաեւ երդման արարողություններ են կազմակերպել՝այցելելով Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված 3 սրբավայրեր,Սասունցի Դավթի, Տորք Անգեղի եւ այլ հուշարձանների մոտ: Փառաբանվել են նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներն ու նահատակները, ինչպես նաեւ մերօրյա հայ զինվորները, հատկապես՝ սահմանապահ մարտիկները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am