Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Apple-ը կդադարի «վարդագույն ոսկու» գույնի iPhone թողարկել

Apple-ը կդադարի «վարդագույն ոսկու» գույնի iPhone թողարկել
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան կդադարի «վարդագույն ոսկու» գույնի iPhone թողարկել: Այդ մասին, ինչպես գրում Է The Verge-ն, հայտարարել Է KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Գոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փորձագետի խոսքով՝ Apple-ն այս տարվա սեպտեմբերին կթողարկի միանգամից երեք սմարթֆոն՝ iPhone 7s, 7s Plus եւ iPhone 8: Սմարթֆոնը հասանելի կլինի միայն սեւ, արծաթագույն եւ ոսկեգույն գույներով: Դրա հետ մեկտեղ ավելի վաղ ցանցում հայտնվել Է iPhone 8-ի երեք տարբերակ՝ ապակե կորպուսով, որոնց թվում եղել Է պղնձագույն սարք: Մին-Չի Գոն հավելել Է, որ 2017 թվականի երրորդ կիսամյակում Apple-ը կկարողանա մատակարարել երկուսից մինչեւ չորս միլիոն նորագույն iPhone: Այդ պատճառով սմարթֆոնի այս մոդելի դեֆիցիտ կլինի մինչեւ 2018 թվականի առաջին եռամսակը: Նոր iPhone-ը կներկայացվի աշնանն Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Ըստ լուրերի՝ սմարթֆոնը կստանա անշրջանակ OLED-դիսփլեյ: Նաեւ այն կունենա անհաղորդալար լիցքավորում եւ դեմքի սքաներ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am