Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի Գլխավոր դատախազությունում պատմել են՝ քանի տարի Է սպառնում Սահակաշվիլիին

Վրաստանի Գլխավոր դատախազությունում պատմել են՝ քանի տարի Է սպառնում Սահակաշվիլիին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին սպառնում Է մինչեւ 11 տարվա ազատազրկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Գլխավոր դատախազության դատախազ Նաթիա Սոնգուլաշվիլին «Օբոզրեվատել»-ին տված հարցազրույցում:

«Ներկայում Վրաստանի Գլխավոր դատախազությունը չորս քրեական գործ Է վարում Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ, որոնց գծով հետաքննությունն ավարտված Է եւ դատաքննություն Է իրականացվում: Բոլոր այդ գործերն այժմ քննվում են Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից»,-հայտարարել Է Սոնգուլաշվիլին:

Նրա խոսքով՝ Սահակաշվիլիին մեղադրանքներ են առաջադրվում Սանդրո Գիրգվիլիանիի սպանության գործով, պետական միջոցների վատնման գործով, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին դաժան ծեծի ենթարկելու գործով, ինչպես նաեւ «Իմեդի» հեռուստաընկերության գրավման գործով:

Ինչպես նշել Է Սոնգուլաշվիլին, 2012 թվականից, վրացական օրենսդրության համաձայն, մեղադրանքի ամենածանր հոդվածը կլանում Է մնացածները, եւ պատժաժամկետները չեն գումարվում: Այդ կապակցությամբ մեղադրական դատավճռի կայացման դեպքում Սահակաշվիլիին միայն մեկ պատժաժամկետ Է սպառնում:

Վրաստանը դիմել Է Լեհաստանին՝ Սահակաշվիլու գտնվելու վայրի մասին հարցապնդմամբ այն բանից հետո, երբ տեղեկատվություն Է ստացվել Վարշավա նրա ժամանելու վերաբերյալ: Քաղաքական գործիչն ինքը հայտնել Է, որ Վարշավա Է ժամանել ԱՄՆ-ից այն բանից անմիջապես հետո, երբ իմացել Է իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին, եւ մտադիր Է այցելել եվրոպական այլ երկրներ:

Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հուլիսի վերջին հայտնել Է, որ հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկել Է քաղաքացիությունից: Նախագահի վարչակազմում պատմել են, որ դրա պատճառը դարձել են փաստաթղթերը ներկայացնելիս քաղաքական գործչի կողմից տրամադրված անհավաստի տվյալները: Ավելի վաղ քաղաքական գործիչը զրկվել Էր նաեւ Վրաստանի քաղաքացիությունից:

Սահակաշվիլին Վրաստանը լքել Է 2013 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ երկրում պաշտոնն ստանձնեց նոր նախագահը: Հանրապետության գլխավոր դատախազությունը հեռակա կարգով Սահակաշվիլիին մեղադրանքներ Է առաջադրել մի քանի քրեական գործերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am