Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը

Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մխիթարյանը, 
Պոգբան և Իբրահիմովիչը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպաններ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիացի Պոլ Պոգբան և անգլիական ակումբի նախկին հարձակվող շվեդ Զլատան Իբրահիմովիչը հավակնում են դառնալ Եվրոպայի լիգայի 2016-2017 թթ. խաղարկության լավագույն խաղացող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  այդ մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առավելության հասավ հոլանդական «Այաքս»-ի նկատմամբ 2:0 հաշվով: Այդ մրցավեճում երկրորդ գոլը հեղինակեց Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մրցաշարի 11 խաղում խփել է 6 գոլ, Իբրահիմովիչը՝ 5, Պոգբան՝ 15 խաղում 3 գոլ:

Եվրոպայի լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am