Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Յուրաքանչյուր դեսպանություն պետք է իմանա տնտեսական բաղադրիչի իր խնդիրը. Գարեգին Մելքոնյան

Յուրաքանչյուր դեսպանություն պետք է իմանա տնտեսական բաղադրիչի իր խնդիրը. Գարեգին Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը կարևորում է կառավարության կողմից հաստատված արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները հաստատելու մասին որոշման նախագիծը: Նրա խոսքով, նախագծով մի քանի փաստաթուղթ է հաստատվում: «Առաջին հերթին՝ հաստատվում է երկրների ցանկը, նաև չափորոշիչներ՝ հետագայում աշխատանքներ իրականացնելու և դեսպանությունների առջև խնդիր դնելու տեսանկյունից: Ներկայացվում է նաև, թե ինչ մոտեցումների հիման վրա պետք է երկրները թիրախավորվեն: Հիմնավորվող փաստաթղթերում նաև հստակ նշվել է, որ սա վերջին շրջանում առաջին անգամ է, որ արտաքին հարաբերությունների զարգացման ընդհանուր կոնտեքստում տնտեսական բաղադրիչի վրա նման շեշտադրում է իրականացվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Ըստ Մելքոնյանի, ինչ-որ առումով այս հաստատումը նաև պիլոտային ծրագիր է համարվում և հիմնավորող փաստաթղթերում հստակ նշվում է, որ սա հետագայում ենթակա է զարգացման՝ ոչ միայն համակարգի հետագա գործունեության չափանիշերի գնահատման առումով, այլ նաև երկրների վերանայման առումով:

«Աշխատանքային խմբի շրջանակում այս գործընթացն իրականացվում է ՀՀ նախագահի արտաքին տնտեսական բաղադրիչի ուժեղացման հանձնարարականով: Մենք մանրամասն քննարկել ենք հատկապես թիրախային երկրների ցանկ ֆիքսելու հնարավոր ճանապարհները: Ֆորմուլա է ձևավորվել միայն առավել թիրախայինների ցանկի առումով, և հաշվի են առնվում տվյալ երկրում դեսպանության կարողությունները, այդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները, համայնքի առկայությունը և այլ բաղադրիչներ»,- ասաց նա և նշեց, որ երկրների ընտրությունը պայմանավորված է ԵԱՏՄ-ով և այս ցանկը համալրվելու է:

Ինչ վերաբերում է դեսպանների աշխատանքին, ապա Մելքոնյանը նշեց, որ հինգ տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ կան աշխարհի ամենատարբեր երկրներում: «Ցավոք, ոչ բոլոր դեսպանություններում է, որտեղ դիվանագետների հաստիքակազմը տնտեսական առևտրային հարցերով զբաղվելու հնարավորություն է տալիս: Տեղում տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար պետք է դիվանագետն ունենա փորձառություն, տնտեսության մասին տեղեկատվություն, տեղյակ լինի երկրի տնտեսական առաջնահերթությունների մասին: Տարիներ առաջ հատուկ կարևոր նշանակություն ունեցող երկրներում ստեղծվեցին առևտրական ներկայացուցչություններ»,- ասաց նա և նշեց, որ տնտեսական բաղադրիչը կուժեղացվի. յուրաքանչյուր դեսպանություն պետք է իմանա իր խնդիրը, հաշվետվողականության համար ձևակերպի մոտեցումներ, թե ինչ չափանիշներով պետք է դեսպանության աշխատանքը տարեկան կտրվածքով գնահատվի:

Տնտեսական չափանիշների հիման վրա ընտրված թի­րախային երկրների մեկնարկային ցանկում ընդգրկվել են՝ Ռուսաս­տանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Իրանը, Վրաստանը, ԱՄԷ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Լի­բանանը, Բենիլյուքսի երկրները՝ Բել­գիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am