Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երիտասարդ սերնդի մոտ պետք է ձևավորել կարծիք, որ ծխողներն անհաջողակ են. Լևոն Ալթունյան

Երիտասարդ սերնդի մոտ պետք է ձևավորել կարծիք, որ ծխողներն անհաջողակ են. Լևոն 
Ալթունյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխելու դեմ պայքարի ռազմավարությամբ նախատեսվում են 4-5 ուղղություններով ծրագրեր: «Այդ ուղղություններն են օրենսդրական դաշտի փոփոխությունը, հասարակական վայրերում ծխելու և ծխախոտի դեմ պայքար վարելու հստակեցումը, դեռահասների և ուսանողների, զորակոչիկների, բժիշկների շրջանում իրազեկման բարձրացումը, առողջապահական առաջին օղակների կարողությունների բարձրացումը, տարբեր տեսակի ուղեցույցների, ծրագրերի մշակումը՝ ծխախոտի կախվածությունից»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարն ասաց, որ երկրորդային ծխից պաշտպանելու համար պետք է խստացնեն հասարակական վայրերում ծխելու թույլտվության հարցը, և առաջնային է վերահսկող կազմակերպության իրավասությունների և պատասխանատվության շրջանակների հստակեցումը:

Ինչ վերաբերում է տուգանքներին, վերահսկման մեխանիզմներին, ապա Ալթունյանը նշեց, որ ռազմավարությունը չի նախատեսում այդ հարցերի պատասխանները: «Այդ հարցերի պատասխանները դուք կլսեք կոնցեպտի ներքո մշակված օրենսդրական նախագծերում, որը կլինի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց նա՝ չբացառելով տուգանքի հնարավորությունը, որն օրենսդրական կարգավորման հարց է:
Հարցին, թե ծխախոտ ներմուծող և արտադրող ընկերությունների կողմից լոբբիստական քայլեր նկատե՞լ են նախագծին դեմ, Լևոն Ալթունյանն ասաց,  որ նման գործունեության ազդեցություն չի զգացել, իսկ նրանց կարծիքը նախագծի մասին չեն հարցրել:
Հարցին, թե նախարարը շարունակո՞ւմ է կարծել, որ ծխողներն անհաջողակ են, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ երիտասարդ սերնդին մեծացնելիս իրենց մոտ պետք է ձևավորել այդպիսի կարծիք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am