Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Facebook-ն անջատել Է սեփական լեզուն մշակած արհեստական ինտելեկտը

Facebook-ն անջատել Է սեփական լեզուն մշակած արհեստական ինտելեկտը
 ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի ծրագրավորողները հարկադրված են եղել արհեստական ինտելեկտի բազայում անջատելու չաթ-բոթերն այն բանից հետո, երբ նրանք ստեղծել են հաղորդակցվելու սեփական լեզուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է International Business Times-ը:

Հրատարակությունը նշում Է, որ սկզբում բոլոր բոթերը հաղորդակցվում Էին անգլերենով: Սակայն հետագայում որոշ բոթեր լեզու են հնարել միմյանց հետ ավելի արագ հաղորդակցվելու համար, իսկ քանի որ դա հակասում Էր ծրագրի նպատակներին, ապա Facebook ընկերությունն ստիպված Է եղել անջատել դրանք, իսկ արհեստական ինտելեկտի մյուս գործակալներին վերածրագրավորել բացառապես անգլերենով հաղորդակցման:

Ավելի վաղ SpaceX-ի եւTesla-ի ղեկավար Իլոն Մաքսն արհեստական ինտելեկտը հանգուցային սպառնալիք Է որակել մարդկության համար, սակայն Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել Է այդ դիրքորոշումը եւ հայտարարել, որ «արհեստական ինտելեկտն ապագայում մեր կյանքն ավելի լավը կդարձնի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am