Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

BRICS-ը կարող Է տեղեկատվական անվտանգության համաձայնագիր մշակել

BRICS-ը կարող Է տեղեկատվական անվտանգության համաձայնագիր մշակել
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի երկրներն ապագայում կարող են տեղեկատվական անվտանգության ապահովման կոլեկտիվ համաձայնագիր մշակել:

Ինչպես հուլիսի 27-ին Չինաստանի մայրաքաղաքում ռուսաստանցի լրագրողներին հայտարարել Է տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխը, այդ ուղղությամբ ջանքերը ձեռնարկվում են 2017 թվականի սեպտեմբերին նախատեսված այդ միջազգայիտն ձեւաչափի գագաթնաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես մենք ընգծել ենք կոնսուլտացիաների ընթացքում, այժմ թե՛ Չինաստանի եւ թե՛ Ռուսաստանի տեսակետը (կիբեռանվտանգության ոլորտում – խմբ.) գերակշռում Է աշխարհում: Շատ երկրներ իրենց անվտանգությունը կառուցում են՝ ելնելով համագործակցության այն սկզբունքներից, որոնք առաջարկում Է ՌԴ-ն»,- նշել Է նա: «Ռուսաստանի եւ Չինաստանի մոբիլիզացումը կհանգեցնի այն բանին, որ հաջորդ փուլը կլինի փաստորեն BRICS-ի անդամ երկրների համագործակցությունը, հնարավոր Է BRICS-ի շրջանակներում տեղեկատվական անվտանգության ապահոման կոլեկտիվ համաձայնագրի մշակումը»,- ընդգծել Է Կրուտսկիխը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am