Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացի է մահացել

Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սադովնիկովը Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր շրջանի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է HaberTurk-ը:

48-ամյա ռուսաստանցին կնոջ և ընկերների հետ հանգստանալիս է եղել միջերկրածովյան հյուրանոցներից մեկում: Նրա կինը հուլիսի 25-ին հայտնաբերել է ամուսնուն լողավազանի մոտ՝ անգիտակից վիճակում, առանց կենդանության նշանների: Դեպքի վայր եկած բժիշկները հայտնել են, որ Դմիտրի Սադովնիկովը մահացած է:

Նրա կինը հայտնել է, որ հանգստի ժամանակ ամուսինը չարաշահել է ոգելից խմիչքների օգտագործումը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am