Լոնդոնում ահաբեկչության մեջ մեղադրվող տղամարդ է ձերբակալվել
16:16, 26 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են 26-ամյա մի տղամարդու: Նա մեղադրվում է ահաբեկչական բովանդակությամբ հրապարակումներ տարածելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ներկայում նա տեղափոխվել է Լոնդոնի ոստիկանության կենտրոնական վարչություն, որտեղ նախնական կալանքի տակ է: «Ոստիկանության աշխատակիցները ձերբակալման վայրում խուզարկում են իրականացնում, հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է ոստիկանության մամուլի բաժնի հաղորդագրության մեջ:
Հուլիսի 25-ին հաղորդվել էր Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա մի կնոջ ձերբակալման մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում