Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը էկրան կբարձրանա 2019 թվականին

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը էկրան կբարձրանա 2019 թվականին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ 25-րդ ֆիլմը կինոթատրոնների էկրան կբարձրանա 2019 թվականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Variety-ն:

Կինոժապավենը, որը դեռևս չունի անվանում, կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերի 8-ին: Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու 007 գործակալի դերում: Metro-Goldwyn-Mayer և Eon Productions կինոընկերությունները տեղեկացրել են, որ նոր ֆիլմի մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

«Բոնդիանա»-ի սցենարիստներն են Նիլ Պերվիսը և Ռոբերտ Ուեյդը:

Վերջին ֆիլմերում Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորած Դենիել Քրեյգը հրաժարվել էր 68 մլն ֆունտ ստերլինգից ևս երկու ֆիլմում նկարահանվելու համար:

«Բոնդիանա»-ի առաջին ֆիլմի՝ «Dr. No»-ի պրեմիերան տեղի է ունեցել 1962 թվականի հոկտեմբերի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am