Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարդավառին նվիրված տոնական միջոցառումները Երևանում կմեկնարկեն հուլիսի 22- ին

Վարդավառին նվիրված տոնական միջոցառումները Երևանում կմեկնարկեն հուլիսի 22-
ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով  հուլիսի 22-ի երեկոյան կկազմակերպվի երթ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի մանկական զբոսայգի, որով էլ կտրվի Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը: Մանկական զբոսայգում տեղի կունենա հետաքրքիր համերգային ծրագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 23-ին Կարապի լճի տարածքում կանցկացվի Վարդավառին նվիրված գլխավոր միջոցառումը, որտեղ բոլորին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ և բազմաթիվ անակնկալներ:

Միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am