Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի 
նախագահ Ռենե Ֆազելին

ԵՐԵՎԱՆ,  21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին (René Fasel):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության համար: «Խորհրդային տարիներին հոկեյն ամենասիրված մարզաձևերից էր նաև մեզ՝ հայերիս համար: Երկրի փլուզումից հետո ամեն ինչ փոխվեց: Սակայն հոկեյը, լինելով ամենադիտարժան մարզաձևերից մեկն աշխարհում, հետզհետե վերականգնում է իր դիրքերը: Հայաստանի հոկեյի ֆեդերացիան մեծածավալ աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Ռենե Ֆազելը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար: «Որքան կարողացել եմ ճանաչել՝ հայը խելացի և աշխատասեր ժողովուրդ է: Սրանք կարևոր հատկանիշներ են բարձրագույն սպորտում հաջողությունների հասնելու համար»,- նշել է Ռ. Ֆազելը: Նրա խոսքերով՝ հոկեյի մասսայականացմանը և զարգացմանը կարող է նպաստել մեր երկրում միջազգային մրցաշարերի կազմակերպումը: 

Հյուրին զարմացրել է այն, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն փորձ ունի հոկեյի միջազգային մրցաշար կազմակերպելու գործում, երբ նախարար Ռոստոմյանը նրան տեղեկացրել է, որ 2010 թվականի աշխարհի առաջնության C խմբի մրցաշարը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հովանավորությամբ կայացել է Երևանում: 

Հրաչյա Ռոստոմյանի խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում խաղային մարզաձևերը համեմատաբար դանդաղ են զարգանում, թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, թե՛ ՀԱՕԿ-ը անում են ամեն ինչ՝ այդ գործընթացն արագացնելու համար: «Այդ քայլերից են նաև հանդիպումները մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ, միջազգային փորձի ուսումնասիրությունը և այդ փորձի կիրառումը մեր երկրում»,- ասել է նա

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am