Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեուլը հայտարարել Է վերջին 17 տարում ԿԺԴՀ-ի տնտեսության ռեկորդային աճի մասին

Սեուլը հայտարարել Է վերջին 17 տարում ԿԺԴՀ-ի տնտեսության ռեկորդային աճի մասին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին ԿԺԴՀ-ի տնտեսությունը ցույց Է տվել 17 տարվա ընթացքում աճի ամենաբարձր տեմպերը՝ 3,9 տոկոս, չնայած միջազգային հանրկացության կողմից Փենյանի նկատմամբ գործող պատժամիջոցներին, վկայում են Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի (Կորեայի բանկի) զեկույցի տվյալները, որոնցից մջբերում Է անում Ռյոնհապ գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԿԺԴՀ-ն երբեք պաշտոնապես ոչ մի կարգի վիճակագրություն չի հրապարկում երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ: Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի եւ այլ գիտական կենտրոնների բոլոր հաշվարկները կատարվում են այն տվյալների հիման վրա, որոնք հավաքում են Հարավային Կորեայի հետախուզությունը եւ այլ ծառայություններ: Հարավկորեացի տնտեսագետների հաշվարկների համաձայն՝ 2016 թվականին ԿԺԴՀ-ի համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) կազմել Է 36,4 տրիլիոն վոն (շուրջ 32,4 միլիարդ դոլար): Մեկ շնչին ընկնող ՀԱԵ-ն հասել Է 1,46 միլիոն վոնի (շուրջ 1,3 հազար դոլարի), ինչն, այնուամենայնիվ, մոտավորապես 22 անգամ փոքր Է Հարավային Կորեայի համանման ցուցանիշից:

ԿԺԴՀ-ի առեւտրի ծավալը 2016 թվականին ավելացել Է 4,7 տոկոսով եւ կազմել շուրջ 6,55 միլիարդ վոն (50,83 միլիարդ դոլար): ԿԺԴՀ-ի ամբողջ արտաքին առեւտրի շուրջ 90 տոկոսը բաժին Է ընկնում Չինաստանին, իսկ հիմնական ապրանքը բնական պաշարներն են: Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի փաստաթղթում նաեւ նշված Է, որ անցյալ տարի ԿԺԴՀ-ի հանքարդյունահանման ճյուղում աճը կազմել Է 8,4 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նվոստին:-0-/34/ Սեուլ, ԿԺԴՀ, տնտեսություն, ռեկորդային աճ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am