Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արցախի խորհրդարանն արտահերթ նստաշրջան է հրավիրել

Արցախի խորհրդարանն արտահերթ նստաշրջան է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱրցախի Հանրապետության Ազգային Ժողովը հուլիսի 21-ին կառավարության նախաձեռնությամբ և առաջարկած օրակարգով հրավիրել է արտահերթ նստաշրջան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից:

Խորհրդարանը քննարկել է  «Արցախի Հանրապետության  դատական օրենսգիրք», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները ինչպես նաև  «Հաշվեքննիչ պալատի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Աուդիտորական գործունեության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները:

Գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները ներկայացրել են պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Ներկայացված նախագծերի վերաբերյալ մտքերի փոխանակության կարգով ելույթ է ունեցել պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, ում առաջադրած հարցերին պարզաբանումներ է տվել կառավարության լիազոր ներկայացուցիչ, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Խորհրդարանը քվեարկել է՝ երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացնելով նշված օրենսդրական փաթեթները: 

Սույն օրենքների ընդունմամբ օրենսդիր մարմինը իրականացրել է Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ մինչև խորհրդարանի կողմից ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը` Սահմանադրությանը համապատասխանեցնելով Դատական օրենսգիրքը և «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքը:

Շնորհակալություն հայտնելով կառուցողական աշխատանքի համար՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ խորհրդարանը հուլիսի 24-ից անցնում է ամառային մեկամսյա արձակուրդի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am