Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԳՆ-ն ճշտում է հունական Կոս կղզում երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը

ԱԳՆ-ն ճշտում է հունական Կոս կղզում երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է հունական Կոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր կան, թե ոչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այժմ Հունաստանում մեր դեսպանության միջոցով փորձում ենք ճշտել՝ տուժածների թվում հայեր կան, թե ոչ»,-ասաց Տիգրան Բալայանը:

Էգեյան ծովում՝ Թուրքիայի և Հունաստանի ափերին մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիմնական հարվածը ստացել են թուրքական զբոսաշրջային Բոդրում քաղաքը և հունական Կոս կղզին: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.7 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Բոդրումից 10.3 կմ, իսկ Կոսից՝ 16.2 հեռավորության վրա: Առաջին ցնցումներից հետո գրանցվել են մի քանի հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը եղել է 5.1 մագնիտուդով: Սեյսմոլոգները հայտնել են Էգեյան ծովում ոչ մեծ ցունամիի մասին: Նախնական տվյալներով՝ Կոս կղզում մահացել է երկու մարդ, տուժել են 120-ը: Կղզու վրա քանդվել են մի շարք շինություններ: Թուրքական Բոդրումում բժշկական օգնության համար դիմել է 70 մարդ: Թուրքական NTV-ն հայտնում է, որ մարդիկ հիմնականում կոտրվածքներ և կտրվածքներ են ստացել շինությունների պատուհաններից դուրս թռնելու հետևանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am