«Սևանա լիճ» շախմատային միջազգային մրցաշարի առաջատարները երեքն են
09:58, 21 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևանա լիճ» շախմատային միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի կենտրոնական խաղերից մեկում Հայկ Մարտիրոսյանը զիջել է Մանուէլ Պետրոսյանին: Հայաստանը ներկայացնող մասնակիցները պարտություն են կրել Տիգրան Հարությունյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մրցաշարի առաջատար Ամին Բասեմը ոչ-ոքի է խաղացել Հովհաննես Գաբուզյանի հետ:
7-րդ տուրից հետո 5 միավոր ունեն 3 շախմատիստ՝ Մարտին Կրավցիվը, Թամիր Նաբաթին և Ամին Բասեմը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում