Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը թուրքական ընդդիմադիր պարբերականի աշխատակիցների կալանավորումը կամայական է որակել

ՄԱԿ-ը թուրքական ընդդիմադիր պարբերականի աշխատակիցների կալանավորումը կամայական է որակել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կամայական ձերբակալությունների հարցով աշխատանքային խումբը արձանագրել է, որ Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողների, ղեկավարների ու փաստաբանների կալանավորումը կամայական բնույթ ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deustche Welle-ն, խումբը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել թուրքական պարբերականի աշխատակիցներին:

2016 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները:

Ձերբակալվել, ապա կալանավորվել է 11 մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:

Նրանց գործով դատական առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին: Ընդդիմադիր պարբերականի լրագրողները կալանավորվել են «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեղադրանքով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am