Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը շարունակում է համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները

Երևանի քաղաքապետարանը շարունակում է համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ հուլիսի 29-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ճշգրտվել են այն տարածքները, որտեղ կատարվելու են նախատեսված աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը հանձնարարել է շարունակել շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները՝ դրանցում ներգրավելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններին, այնպես էլ պետական և մասնավոր կառույցներին: Հանձնարարվել է նաև տարածքների բաշխումը  կատարել այնպես, որ շաբաթօրյակը նպատակին ծառայի:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am