Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առողջական խնդիրներ ունեցող նկարիչների մասին է պատմում «Ինչու՞ է ծիծաղում պարոն Վ-ն» ժապավենը

Առողջական խնդիրներ ունեցող նկարիչների մասին է պատմում «Ինչու՞ է ծիծաղում 
պարոն Վ-ն» ժապավենը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչու՞ է ծիծաղում պարոն Վ-ն» ֆիլմը պատմում է ուտոպիական հասարակության մասին, որտեղ արվեստագետները ոչ թե մրցում, այլ  համագործակցում  են միմյանց հետ: Կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի  վավերագրական ֆիլմերի մրցույթին: Կինոյի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց  ռեժիսոր Յանա Փափենբրոքը:

«Կերպարները երեքն են, որոնց ընտրել եմ այն ժամանակ, երբ գնացել էի արվեստանոց, որտեղ կային և՛ առողջական խնդիրներ ունեցող, և՛ առողջ նկարիչներ: Կանգնել ու սպասում էի, թե ովքեր կցանկանան շփվել ինձ հետ: Հերոսներն իրենք ինձ ընտրեցին, ներս հրավիրեցին, և կայացավ մեր ծանոթությունը»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց  Փափենբրոքը:

Նա շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատելը հեշտ է, քանի որ  նրանք բաց են, հումորով ու անմիջական:

«Ստեղծեցի այս ֆիլմը, որպեսզի ցույց տամ, որ ոչ թե պետք է փափուկ միջավայր ստեղծել խնդիրներ ունեցող արվեստագետների համար, այլ ցույց տալ, որ նրանք ուրիշ կերպ կարող են աշխատել: Հետաքրքրված եմ այդ խմբով, քանի որ նրանք ոչ թե  մանկավարժական, թերապեվտիկ մոտեցումներով են առաջնորդվում, այլ ինտուիտիվ և փորձարարական»,-ասաց նա:

Պարոն Վ.-ն սիրում է ծիծաղել: Նա և ընկերները` պարոն Ք.-ն և պարոն  Գ.-ն,  մասնակցում են տարատեսակ հաշմանդամություն ունեցող  նկարիչների համայնքային նախագծին: Ուտոպիական հասարակությունը, որտեղ արվեստագետները ոչ թե մրցում, այլ  համագործակցում  են ու միմյանց աջակցում, ինչպես պարզվում է, գործնականում վնասակարության չափ խաղաղ է:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am