Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արդարադատության համակարգի հետ անչափահասների առնչության ոլորտում մշակվելու են նոր մեխանիզմներ

Արդարադատության համակարգի հետ անչափահասների առնչության ոլորտում 
մշակվելու են նոր մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում անչափահասների առնչությանը արդարադատության համակարգի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Հաճախ անչափահասները, առնչություն ունենալով արդարադատության համակարգի հետ, որոշակի խնդիրներ են ունենում, քանզի  օրենսդրական առանձնահատուկ մեխանիզմներ չկան, անչափահասները հաճախ հոգեբանական տրավմաներ են ստանում: Այդ պատճառով ՀՀ արդարադատության նախարարությունը համակարգ է ներդնելու, որպեսզի ցանկացած քրեական, դատավարական գործընթացներում ունենանք անչափահասների համար հատուկ մեխանիզմներ, հատուկ քննության սենյակներ, վերապատրաստված քննիչներ, դատախազներ և դատավորներ»,- ընդգծեց Քրմոյանը:

Նրա խոսքով` պետությունը պետք է այդ փուլում անչափահասներին հոգեբանական օգնություն ցուցաբերի:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am